ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում ահաբեկիչ է վնասազերծվել, որը զինված դիմադրություն է ցույց տվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը վնասազերծել է ահաբեկչի, որը պատրաստվում էր երկրում ահաբեկչական գործողություն իրականացնել: Այդ մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով ծառայության հաղորդագրությունը:


Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում Պետանվտանգության ծառայության միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացի, ծայրահեղական Յաշար Ջավադովը, որը երկրի սահմաններից դուրս մասնակցել է զինված հակամարտությունների և ահաբեկչություններ իրականացրել, ձեռք է բերել հրազեն և պայթուցիկ նյութեր, իրականացրել է ահաբեկչական գործողությունների պատրաստություններ՝ ուղղված պետական կարգի դեմ:


Հաղորդվում է, որ Ջավադովը միացել էր ահաբեկչական խմբավորման, որից ֆինանսական օգնություն է ստացել:


Օգոստոսի 27-ին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Իսմաիլի քաղաքի տարածքում իրականացվել է նրա ձերբակալության գործողություն, որի ընթացքում նա զինված դիմադրություն է ցույց տվել՝ հասարակական վայրում կրակ բացելով Պետանվտանգության ծառայության աշխատակիցների ուղղությամբ:


Պատասխան կրակով ծառայության հատուկ խումբը ոչնչացրել է հանցագործին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular