ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան լրացուցիչ զորք ու ռազմատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի ԶՈւ-ն լրացուցիչ զորք ու ռազմատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին, հայտնում է թուրքական t24.com.tr կայքը:

Թուրքական Քիլիս նահանգի կողմից նկատվում է հրթիռահրետանային կայանքների ու զորքի կուտակում, որոնք, ըստ լրատվամիջոցների, բերված են մարտական բարձր պատրաստության վիճակի և կարող են գործողության անցնել ցանկացած պահի:

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հայտարարության մեջ չէր թաքցրել Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ-ի լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման մտադրությունն ու հավելել էր, որ այս անգամ Թուրքիայի համար առավել կարևոր կետեր են հանդիսանում քրդաբնակ Աֆրինն ու Իդլիբը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը՝ թուրքական լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկություն, որ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը կարող են համատեղ ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում: Նշվել էր, որ գործողության մեկնարկը կարող է տրվել սիրիական Իդլիբից, ընդ որում՝ պլանավորվում է, որ իրանական ու ռուսական ուժերն առաջ կշարժվեն Իդլիբի հարավից, իսկ թուրքական ԶՈւ-ն կգրոհի հյուսիսային կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular