ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրում եկամուտներն ամենավատը ֆիքսում են Գեղարքունիքի մարզում. վարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի եկամուտներն ամենավատն են հանրապետությունում. երեկ՝ օգոստոսի 25-ին, այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը Գեղարքունիքի մարզում, համայնքապետերի հետ հանդիպմանը:

Անդրադառնալով բյուջեի կատարողականին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Երկրում եկամուտներն ամենավատը ֆիքսում են Գեղարքունիքի մարզում. «Ձեր բյուջեները լավը չեն, ավելին՝ շատ վատն են: 2018թ. բյուջեի պլանավորումը շատ խիստ հսկողության տակ ենք դնելու, որովհետև ուզում ենք ստեղծել հավասար գործընկերային հարաբերություններ: Մենք այս տարի մեր պարտավորությունները մինչև վերջ կատարելու ենք, բայց հրապարակավ նշելու ենք այն համայնքապետերին, որոնք իրենց պարտավորությունները չեն կատարում»:

Վարչապետն ասել է, որ իրենք հարգում են համայնքապետերի իրավունքները, նրանք ժողովրդի կողմից ընտրված ղեկավարներն են, բայց դա չի նշանակում, որ իրենք մի ռեժիմով պետք է ապրեն, հանրապետությունում մյուսները՝ այլ:  

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ 2017 թվականի համար մարզի համայնքների սեփական եկամուտների աճը նախատեսվում է 9 տոկոս, այն դեպքում, երբ  մյուս մարզերում այդ թիվը տատանվում է 15-20 տոկոսի սահմաններում: «Մեր բոլոր համայնքապետերը պետք է հստակ իմանան, չի կարող լինել այնպես, որ հանրապետական բյուջեով եկամուտները հավաքագրվեն 100 տոկոսով և ըստ նախատեսվածի հատկացումներ կատարվեն համայնքներին, իսկ վերջիններս ինչպես ցանկանան հավաքագրեն, պլանավորեն», - նշել է Կարեն Կարապետյանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ 2018-ից համայնքների բյուջեի պլանավորման գործընթացն իրականացվելու է կոշտ հսկողության ներքո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular