ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս մրցաշրջանը Մխիթարյանինն է լինելու. Իբրահիմովիչ

ՍՊՈՐՏ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի կարծիքով՝ այս մրցաշրջանը կլինի Հենրիխ Մխիթարյանի մրցաշրջանը:

«Կարծում եմ, որ այս մրցաշրջանը Մխիթարյանի մրցաշրջանն է: Նախորդ տարի նրա համար դժվար էր: Մարդիկ նրան չեն գնահատում, քանի որ մյուսների պես բարձր անուն չունի, կամ էլ այն, որ փոքր երկրից է: Այս տարի նա կստանա վստահություն, որին արժանի է: Ես խաղադրույք եմ կատարում Մխիթարյանի վրա: Իսկ եթե ինձ փոխանցումներ չկատարի, ապա չի խաղա (ծիծաղում է): Կատակում եմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իբրահիմովիչի խոսքը մեջ է բերում ESPN-ն:

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Իբրահիմովիչի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր: Նա հանդես կգա 10 համարի մարզաշապիկով: 35-ամյա Զլատան Իբրահիմովիչն անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում մասնակցել է 46 հանդիպման և դարձել 28 գոլի հեղինակ: Մրցաշրջանի վերջնամասում ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular