ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևի կենտրոնում կառավարության շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութեր)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիևի կենտրոնում՝ կառավարական թաղամասում, այսօր՝ Ուկրաինայի անկախության օրը, պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով մայրաքաղաքի ոստիկանությանը: 


Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով մի տղամարդ և կին մարմնական վնասվածքներ են ստացել: Դեպքի վայրում աշխատում է քննչական-օպերատիվ խումբ և սակրավորներ:


Ականատեսների հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով կինը ծանր վնասվածքներ է ստացել, իսկ տղամարդը վիրավորվել է գլխի շրջանում:


Ոստիկանությունը պարզում է դեպքի բոլոր հանգամանքները, վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է:


Hromadske.ua-ի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Գրուշևսկու փողոցում՝ «Դինամո» մարզադաշտի և կառավարության շենքի միջև ընկած հատվածում: Այդ վայրի մոտակայքում տեղակայված է Ուկրաինայի անկախության 26-ամյակի առթիվ բացված ռազմատեխնիկայի ցուցահանդեսը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular