ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզի Սեն գետի վրա «լողացող» հացի փուռ կհայտնվի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փարիզի առաջին լողացող հացի փուռը, որը ստացել է Moulin Seine անվանումը, Սեն գետի վրա կհայտնվի 2019 թվականի գարնանը: Այն կտեղակայվի Փարիզի յոթերորդ շրջանում:


Euromag-ի հաղորդմամբ՝  հացի փուռը տեղակայված կլինի ջրաղացի անիվի տեսքով կառույցում, այն կունենա նաև քաղցրավենիքների լաբորատորիա: Այնտեղ հնարավոր կլինի տեղում դեգուստացիաներ անել և ապրանքներ գնել:


Նախագիծը ճանաչվել է «Կերպարանափոխենք Սենը միասին» մրցույթի հաղթող, որն անցկացնում են մայրաքաղաքային շրջանների քաղաքապետարանները: Նոր նախագծի շնորհիվ ամենաօրիգինալ բարժաները, նավ-ռեստորանները և լողավազանները սովորական օբյեկտներ կդառնան:

Նշվում է, որ այստեղ հաց կթխվի, սակայն այն կհամապատասխանի ժամանակակից պահանջներին և շարժական կլինի: 


Դեգուստացիայի համար այցելուներին կսպասարկի 12 տեղանոց երեք փոքր նավ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular