ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում հողային և ջրային պաշարներն անարդյունավետ են օգտագործվում. վարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հողային և ջրային պաշարներն անարդյունավետ են օգտագործվում: 

Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ենթակառուցվածքները նույնպես անարդյունավետ են օգտագործվում: 

Վարչապետը դա անթույլատրելի համարեց գյուղացիական տնտեսությունների զարգացման ընդունված ծրագրի պայմաններում: 

«Հողային հաշվետվության տվյալների համաձայն՝ հանրապետությունում ոռոգվող հողատարածքները կազմում են շուրջ 208 հզր. հա: Սակայն վերջին տարիներին ոռոգվող տարածքները 90-130 հազար հեկտարի սահմաններում են»,-ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ տարբերությունը պայմանավորված է հատկապես հողային և ջրային պաշարների և ենթակառուցվածքների անարդյունավետ օգտագործմամբ:

Այդ առումով վարչապետը տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին և մարզպետերին հանձնարարեց մեկամսյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեին տվյալներ ու տեղեկություններ ներկայացնել ոռոգվող տարածքների ավելացման վերաբերյալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular