ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք հատուկջոկատայինները քաղաքացիական հագուստով մտնում ու հայերեն են խոսում քրդերի տներում ՝ ծպտյալ հայերին բացահայտելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրի նահանգի Հազզո շրջանի քրդաբնակ գյուղերից մեկում 76-ամյա Սանիյե Էքթին ենթարկվել է թուրք հատուկջոկատայինների ճնշմանը, որոնք կասկածել են նրան հայկական ծագում ունենալու համար, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

Քուրդ տարեց կինը, ով երիտասարդ տարիներին քրդական շարժման ակտիվ անդամ է եղել և մի քանի անգամ ազատազրկման ենթարկվել, ապրում է Հազզոյի գյուղերից մեկում, որն այժմ էլ գտնվում է թուրքական ԶՈւ-ի հատուկջոկատայինների վերահսկողության տակ: Քրդաբնակ այս գյուղում, որտեղ բնակիչների մի մասն աջակցում է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալներին, պարբերաբար ռազմական գործողություններ են իրականացվում: Սանիյե Էքթիի տունն էլ պարբերաբար հայտնվում է թուրքական ԶՈւ-ի թիրախի տակ:

«Ակօսի» հետ կապ հաստատած նրա թոռնիկը՝ Ջեյլան Աքչան պատմել է, որ իր տատը քուրդ մահմեդական է, կապված է իր կրոնին և տանը միշտ Ղուրան է կարդում: Նրա տանը կա նաև Աստվածաշունչ, որը նա պարբերաբար թերթում է:

Հետաքրքրական է, որ քուրդ տատիկը, որին հատուկջոկատայիններն Աստվածաշունչը տեսնելուց հետո հարցրել են «Հա՞յ ես», շատ է վիրավորվել նման հարցից:

«Եթե հայ ես՝ թաքնվելու կարիք չկա, կարող ես մեզ ասել», - պնդել են թուրք հատուկջոկատայինները: Իրեն հայ լինելու համար կասկածելը որպես վիրավորանք ընկալած քուրդ մահմեդական տատիկը պատմել է եղածը թոռներին:

Հայկական պարբերականի հետ զրուցած նրա թոռնիկը նաև պնդել է, որ իր տատիկի տուն քաղաքացիական հագուստով զինվորականներ են մտել ու հայերեն խոսել՝ փորձելով բացահայտել նրա հայ լինել կամ չլինելը:

Կնոջ թոռներին հատկապես անհանգստացրել է այն, որ տատիկի հայ լինելու մասին բամբասանքները կարող են տարածվել գյուղում, ինչի հետևանքով նա կարող է հարձակումների ենթարկվել քուրդ համագյուղացիների կողմից:

 



76 yaşındaki kadına “Ermeni’sin” tacizi

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular