ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինին վստահում է ռուսաստանցիների 58 տոկոսը. հարցում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանցիների կեսից ավելին հայտնել է, որ վստահում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Լևադա կենտրոն» ոչ պետական հետազոտական կազմակերպության անցկացրած հարցման արդյունքներին։

Նախագահին իր վստահությունն է հայտնել հարցվածների 58%-ը: Երկրորդ պաշտոնյան, ում ամենաշատն են վստահում ռուսաստանցիները Պուտինից հետո, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է, երրորդ տեղում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Պուտինի՝ նախագահի պաշտոնում վարած գործունեությունից գոհ է հարցվածների 83%-ը, 15%-ը՝ ոչ:

Պատկերն այլ է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեպքում, որի գործունեությունը դրական է գնահատել ռուսաստանցիների ընդամենը 48% տոկոսը, իսկ 51%-ը բացասական գնահատական է տվել:

Տվյալ հարցումն անցկացվել է օգոստոսի 18-22-ը, ՌԴ 137 բնակավայրում, հարցմանը մասնակցել է 1.600 քաղաքացի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular