ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իտալիայում խեղդվող մուսուլման կինը հրաժարվել է արական սեռի փրկարարի օգնությունից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իտալական Լա Սպեցիա քաղաքի առափնյա հատվածում խեղդվող մուսուլման կինը թույլ չի տվել, որ օգնության հասած տղամարդ փրկարարն իրեն օգնի: 

Ինչպես նշում է italia-ru.com կայքը, պատմությունը կարող էր ողբերգական ավարտ ունենալ, եթե փրկարարը չհասցներ արագ ափ վերադառնալ ու իր փոխարեն օգնության ուղարկել կին փրկարարներին:

Աղբյուրը մանրամասնում է, որ կին փրկարարների գալուց հետո իսլամի հետևորդը թույլ է տվել, որ իրեն բարձրացնեն փրկարար նավակի վրա:

Ափին գտնվող ականատեսները պատմել են, որ մինչ ամբողջ լողափը մոբիլիզացվել էր ու փորձում էր օգնել խեղդվողին, նրա ամուսինը շարունակել է պառկած մնալ հովանոցի տակ: Կնոջը փրկելուց հետո ամուսինը նույնիսկ շնորհակալություն չի հայտնել փրկարարներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular