ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն պատվել է Թուրքմենստանից եկած փոշու խիտ մառախուղով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարությունը տեղեկություն է տարածել Բաքվում և Աբշերոնի թերակղզում գրանցված փոշու մառախուղի առնչությամբ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:


Նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի դեպարտամենտի մասնագետների կողմից օգոստոսի 23-ի առավոտյան իրականացված մոնիթորինգի համաձայն՝ պարզվել է, որ Աբշերոնի թերակղզում և, մասնավորապես, Բաքվում օդում առկա փոշու քանակը գերազանցում է նորման:


Դրա պատճառն այն է, որ Թուրքմենստանից եկող փոշու մառախուղը հասել է մթնոլորտի վերին շերտերին:


Նախարարությունից հայտնել են, որ Բաքվում և Աբշերոնի թերակղզում մեղմ հարավ-արևելյան քամին, բարձր խոնավությունը և օդի բարձր ջերմաստիճանը նպաստում են, որ մինչև օգոստոսի 26-ն օդում առկա փոշու քանակն է՛լ ավելի բարձրանա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular