ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը սպառնացել է «փակել» կառավարությունը, եթե Կոնգրեսը գումար չտրամադրի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է առճակատման գնալ Կոնգրեսի հետ, եթե կառույցը գումար չտրամադրի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար, գրում է The Daily Mail-ը:


«Անգամ եթե ստիպված լինենք «փակել» կառավարությունը, մենք կկառուցենք պատը»,- սպառնացել է Թրամփը:


Դաշնային մարմինների աշխատանքի ժամանակավոր դադարեցումը հնարավոր է, եթե Կոնգրեսում կուսակցությունները բյուջեի հարցով պայմանավորվածության չգան:


Թրամփը նաև մեղադրել է Կոնգրեսի դեմոկրատ անդամներին պատի կառուցման առաջարկը հավանության չարժանացնելով ԱՄՆ-ի անվտանգությունը վտանգելու համար:


«Մենք պատ ենք կառուցում հարավային սահմանին, ինչն ուղղակի անհրաժեշտություն է»,-ասել է նա:


Մեքսիկայի հետ սահմանին պատը Թրամփի նախընտրական կարևոր խոստումներից մեկն է եղել: Նախընտրական արշավի ժամանակ նա պնդում էր, որ համոզել է Մեքսիկային վճարել կառուցման համար, սակայն մեքսիկական իշխանությունները հստակ հասկացրել են, որ ոչ մի գումար չեն տրամադրի պատի համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular