Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Հոլիվուդի Փառքի ծառուղում կայացել են Ազնավուրի անվանական աստղի տեղադրման աշխատանքները

Agence France-Presse գործակալությունը հրապարակել է Հոլիվուդի Փառքի ծառուղում աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի անվանական աստղի տեղադրման լուսանկարները:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, լեգենդար շանսոնյեի անվանական աստղի հանդիսավոր բացման արարողությունը կայանալու է օգոստոսի 24-ին:

Հոլիվուդի առևտրի պալատի հաղորդմամբ՝ Ազնավուրի աստղը 2618-րդն է լինելու Փառքի ծառուղում: Նրան նվիրված աստղը կբացվի «Կենդանի կատարում» անվանակարգում:

93-ամյա Ազնավուրի ժողովրդականությունը տարածվել է տարբեր սերունդների շրջանում: Պատահական չէ, որ 1998-ին CNN-ի և Time-ի առցանց հարցման արդյունքում Շառլ Ազնավուրը ճանաչվեց «20-րդ դարի արտիստ»՝ շրջանցելով այնպիսի հանրահայտ կատարողների, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին, Բոբ Դիլանը և Ֆրենկ Սինատրան:

 

 

website by Sargssyan