ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ըմբշամարտի ԱԱ. Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կայացավ 80 կգ քաշային կարգի եզրափակիչը:

 

Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում 5:0 հաշվով հաղթեց բելառուս Ռադիկ Կուլիևին՝ դառնալով աշխարհի չեմպիոն: Մաքսիմը կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:

 

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում հայ ըմբիշը 1 րոպե 55 վայրկյանում հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Դատունաշվիլիին` 7:0:Մանուկյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10:1 հաշվով առավելության էր հասել իրանցի Յոզեֆ Ղադերիանի նկատմամբ, այնուհետև 3:0 հաշվով հաղթանակ գերմանացի Այզեկի նկատմամբ:

 

Փարիզ-2017-ում Մանուկյանի ոսկե մեդալը 2-րդն է. ավելի վաղ Արթուր Ալեքսանյանը 3-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: 

Մաքսիմ Մանուկյանը` աշխարհի չեմպիոն от Armsport.am на Rutube.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular