ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը մարել է ԽՍՀՄ-ի վերջին արտաքին պարտքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը մարել է Բոսնիա և Հերցեգովինայի առաջ ԽՍՀՄ պարտավորությունների գծով պարտքը: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությանը:


Բոսնիա և Հերցեգովինան դարձել է ԽՍՀՄ-ի վերջին վարկատու պետությունը, որի առաջ պարտավորությունները չկարգավորված էին մնում, նշվում է հաղորդագրությունում:


Օգոստոսի 8-ին Ռուսաստանը մարել է 125,2 միլիոն դոլարի չափով պարտքը մեկանգամյա վճարմամբ:


Բոսնիա և Հերցեգովինայի առաջ պետական պարտքն առաջացել է Ռուսաստանի կողմից Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության հետ առևտրատնտեսական համագործակցության ժամանակ առաջացած ԽՍՀՄ պարտավորությունների հարցով պատասխանատվությունն ընդունելուց հետո:


2006 թվականին Ռուսաստանն ամբողջությամբ մարել է Փարիզյան ակումբին 23,7 միլիարդ դոլարի ԽՍՀՄ-ի պարտքը, 2013 թվականին Մոսկվան Չեխիային է վճարել 3,6 միլիարդ, Չեռնոգորիային՝ 18 միլիոն դոլար և Ֆինլանդիային՝ 30 միլիոն դոլար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular