ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր վերջին անգամ կհնչեն «Բիգ Բեն»-ի զանգերը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, Լոնդոնի հանրահայտ «Բիգ Բեն» աշտարակի զանգերը վերջին անգամ կղողանջեն 4-ամյա վերականգման աշխատանքներից առաջ, հաղորդում է BBC-ն։

Ժամացույցները ապամոնտաժվելու են և մանրակրկիտ կերպով մաքրվեն։

Խորհրդարանում նշել են, որ ժամացույցները կանգնեցվելու են աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Վերականգնման աշխատանքների վրա ծախսվելու է 29 մլն եվրո։

Ժամացույցների անվտանգության ծառայության պետ Սթիվ Ջեգգսի խոսքով՝ ժամացույցների մաքրումը կապահովի նրա երկարաժամկետ աշխատանքը, ինչպես նաև աշտարակի անվտանգությունը։

Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է արել իշխանություններին վերանայել որոշումը և կրճատել վերականգման աշխատանքների ժամկետը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular