ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրասնոյարսկը վերածվել է Վենետիկի. քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով (լուսանկարներ, տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այս հանգստյան օրերին Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում գրանցվել են ուժեղ տեղումներ, որոնք, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, շարունակվելու են ևս մեկ շաբաթ, գրում է bigpicture.ru-ն:


Հորդառատ անձրևը սիբիրյան այս քաղաքը վերածել է իսկական Վենետիկի, քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Քաղաքի բնակիչները սոցցանցերում հրապարակում են եղանակային այս աղետի հետևանքները ցույց տվող լուսանկարներ:


Լույս կիրակի ամբողջ գիշեր տեղացած անձրևից հետո, առավոտյան վարորդները բախվել են աղետի հետևանքներին: Առավոտյան ժամը 7-ին տագնապով փողոցներ է դուրս բերվել քաղաքի ճանապարհային անվտանգության պետական տեսչության ամբողջ անձնակազմը:


Քաղաքի երթևեկությունը կաթվածահար է եղել, որոշ ավտոմեքենաներ ամբողջությամբ ջրով են լցվել: 


Ուժեղ անձրևների հետևանքով ջրով են լցվել ոչ միայն ավտոբուսների և մեքենաների սրահները, այլև տարբեր հաստատությունների առաջին հարկերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular