ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը կշարունակի իր հրթիռային ծրագիրը. նախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի պաշտպանության նորանշանակ նախարար Ամիր Խաթամին հայտարարել է, որ Թեհրանը հավատարիմ կմնա իր հրթիռային ծրագրին ու կշարունակի զարգացնել այն, հայտնում է IRNA գործակալությունը։

Նախարարը հայտարարությունն արել է նախարարների կաբինետի առաջին նիստի ժամանակ։

«Մենք հստակորեն ենք շարունակելու հրթիռային արդյունաբերությունը և ոչ մի օր այն չենք դադարեցնելու»,-ասել է նախարարը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք Թեհրանը կարող է զիջել միջազգային ճնշումներին։

Ա վաղ Իրանի կառավարությունը հավանություն էր տվել իր պատասխան ամերիկյան պատժամիջոցների՝ սեփական հրթիռային ծրագրի մշակման համար 500 մլն դոլարի ներդրում կատարելու մասին օրինագծին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular