ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սինգապուրի ափերի մոտ ամերիկյան հրթիռային ականակիր նավը բախվել է նավին. կա 10 անհետ կորած

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սինգապուրի ափերի մոտ բախվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի John S. McCain հրթիռային ականակիր նավն ու Alnic MC առևտրային նավը, ինչի հետևանքով անհետ կորել է 10 նավաստի: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ 7-րդ նավատորմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը հղումով:

«Ներկայում 10 նավաստի համարվում է անհետ կորած, կա 5 տուժած»,-ասվում է հայտարարությունում:

Հայտնի է, որ բախումը տեղի է ունեցել, երբ ականակիր նավն ուղևորվում էր դեպի Սինգապուրի նավահանգիստ:

Ինչպես նշում է The Washington Post-ը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Սինգապուրի ափերի մոտ կատարվածը:

«Դա շատ վատ է»,-պատասխանել է Թրամփը լրագրողների՝ բախումը մեկնաբանելու խնդրանքին:

Մինչդեռ ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնը, արձագանքելով իր հոր ու պապի պատվին անվանակոչված նավի հետ միջադեպին, ասել է, որ ինքն ու կինն աղոթում են ամերիկացի նավաստիների համար: Այդ մասին սենատորը գրել է Twitter-ում:

Նշվում է, որ այժմ դեպքի վայրում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular