Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրիգոր Դանիելյանի որդին առանց աշխատավարձի չի համաձայնել նկարահանվել «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

«Էս մենակ ե՞ս եմ եկել գործի». ամեն առավոտ բոլորից մի փոքր շուտ գալով նկարահանման հրապարակ` հարցնում է 8-ամյա Ալբերտո Դանիելյանը։ Վերջինս խաղում է «Նավագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլում, որը կցուցադրվի Ucom  ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում։

 

Պարզվում է` դերասան Գրիգոր Դանիելյանն ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանն Ալբերտոյին չէին կարողանում համոզել նկարահանվել նախագծում։  Ծնողներն Ալբերտոյին նկարահանման բերելու  այլընտրանքային  ճանապարհ են գտել, ասելով, իբր վերջինս հոնորար է ստանալու նկարահանման համար։

 

Tert.am Life–ի հետ զրույցում Գրիգորն ասաց, որ դեմ է երեխային ինչ–որ բան ստիպելուն։ Այս դեպքում իրենք փորձել են խթանել, որ Ալբերոտոն իրեն փորձի այս ոլորտում։ «Քանի որ մենք գիտեինք իր պոտենցիալը, ուզում էինք, գոնե փորձել։ Հետաքրքիր մոտիվացիա մտածեցինք, ասացի` իբր աշխատավարձ է ստանալու, ինչը նրան շահագրգռեց, հետաքրքրվեց` որքան։ Այնպիսի գումար ասացի, որը  ստանում են նորմալ դերասանները։ Շատ ոգևորվեց ու համաձայնեց»,– ասաց դերասանը։

 

 

Հիմա Գրիգորը պետք է սեփական գրպանից վճարի որդու աշխատավարձը, քանի որ չի ուզում նրան հուսախաբ անել։ Իր հերթին Ալբերտոն անհամբերությամբ սպասում է առաջին աշխատավարձին, որպեսզի կրտսեր եղբոր` Ռոբերտոյի համար նվերներ գնի։ Պարզում է` Ալբերտոյին այդքան ուրախացրել է սեփական աշխատավարձով եղբորը նվերներ գնելու գաղափարը։

 

Դերասանի խոսքով` ինքը չի ուզում որդին շարունակի իր ճանապարհը, քանի որ հայտնիությունը մի շարք սահմանափակումներ է դնում մարդու առաջ, սակայն կարծում է, որ տղան պետք է իրեն այս ասպարեզում էլ փորձելու հնարավորություն ունենա։ Ապագայում ինքը կորոշի` ինչով է ուզում զբաղվել։  Դիտարկմանը` մանկուց այս ոլորտում հայտնվելով արդյոք մեխանիկորեն չի ընտրի դերասանի ճանապարհը, հայրը պատասխանեց. «Եթե ցանկանա դառնալ դերասան, թող դառնա։ Ինձ համար անընդունելի է, երբ ծնողն է երեխային ստիպում ինչ–որ մասնագիտություն ընտրել։ Մենք իրեն ոչ թե ստիպեցինք, այլ մոտիվացիա գտանք նկարահանվելու համար։ Նկարահանման երրորդ օրն Ալբերտոն արդեն մոռացել էր, որ նման բան ենք խոսել։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ ինքը մտնի նկարահանման հրապարակ, հետաքրքրություն ձեռք բերի։ Ամեն ինչ փորձում ենք, մինչև կկենտրոնանա` ինչն է իրեն դուր գալիս։ Իմ օրինակով կարող եմ ասել, որ սկսեցի կայանալ միայն այն ժամանակ, երբ կենտրոնացա, թե ինչով եմ ուզում զբաղվել, որովհետև զուգահեռ հազար գործով էի զբաղվում։ Սա մեր փորձերից մեկն է»։

 

 

Գրիգորը նշեց, որ փորձում է օբյեկտիվ մոտենալ յուրաքանչյուր երևույթի և երբեք չի ասի, որ իր երեխան լավագույնն է։ Այնուամենայնիվ, շատերն են փաստում, որ տղան շատ լավ է ներկայացել քասթինգին։ «Նա բացարձակ կոմպլեքսներ չունի։ Մեկ–մեկ նույնիսկ կարող եմ ասել` ստոպ, որպեսզի չափը չանցնի»,– ասաց նա։ Հայրը նշեց, որ որդին բոլորի պես մի քանի փուլով քասթինգ է անցել։ Գրիգորը կարևորում է, որ տղան հաջողությունների հասնի սեփական ուժերի և աշխատասիրության շնորհիվ։

 

Ըստ դերասանի` որդու համար այս ոլորտը սովորական է, քանի որ այս ամենի մեջ է մեծացել, բայց Ալբերտոն ուրիշ նպատակներ ունի։ «Ասում է` ես ուզում եմ ստարտափ ստեղծել։ Ուզում է ընդունվել Թումո, բայց տարիքը դեռ թույլ չի տալիս։ Մանկուց ասում էր` ես պիտի դեղ ստեղծեմ, որ վերցնեմ հիվանդությունները։ Ինքը սիրում է նորարարություն անել։ Տանն ամեն օր  ինչ–որ նոր բան է ստեղծում։ Ես իրեն կաջակցեմ զարգանալ և իրականացնել իր նպատակը` ստեղծել ստարտափ»։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելուԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց․ «Հայաքվե»Միհրան Պողոսյանն ընդվզման կոչ է անումՏարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով․ ԴանիելյանՊետք է կարողանան այլ տեղերում էլ ինքնակազմակերպվել, պարալիզացնել ճանապարհները․ ՊետրոսյանՏավուշցիները բացեցին ճանապարհը․ գյուղերի վարչական ղեկավարները կհանդիպեն Մհեր Գրիգորյանի հետԽոշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն ՄելիքյանՄատով հետս չխոսաս. վիճաբանություն՝ Վահե Ղազարյանի և պահեստազորի գնդապետի միջև (տեսանյութ)Ոստիկանների միջամտությամբ՝ փորձ է արվում բացել միջպետական ճանապարհը, ցրել բողոքի ակցիանՀայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆԷս հատվածում տներ կան, որ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ. Գառնիկ ԴանիելյանՊուտինի հետ հանդիպում կլինի, թե երբ, Փաշինյանն այս պահին չի կարող ասել«Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ ԿրեմլԲորիսի անհայտ ճակատագրից 5 ամիս անց ծնվել է որդին Փաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք է Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Բաքվում տղան խանդի պատճառով սպանել է սիրելիին. մանրամասներ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել Նուբարաշենում դի է հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնիԻրավական առումով հակասություն կա նոյեմբերի 9-ի և այս փաստաթղթերի միջևԷդվարդ Ղազարյանի «Ճանապարհ դեպի Լաչին» ֆիլմն արժանացել է «Սուրբ Աննա» փառատոնի ժյուրիի դիպլոմի Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներինՄարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր Էդ սահմանն արյունովա գծած․ Կիրանցի բնակիչԿարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Էս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցում Այս պահին չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը խոստովանում է իր ձախողումը Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)56-ամյա Արթուր Մակաչյանի դին եղել է հոշոտվածԴրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար ՀՀ «ժողովրդավարությունն» Արևմուտքի և Թուրքիայի սիրախաղում Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ ՓաշինյանիցՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել
Ամենադիտված