ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսահայ զույգի հարսանեկան արարողությունը կվերածվի հեքիաթի

ՖՈՏՈ

Past.am-ը գրում է.

Ըստ մեր հավաստի տեղեկությունների  Օգոստոսի 19 - ին եվրոպահայ հասարակությունը ևս մեկ անգամ կուրախանա հայի հաջողություններով : Հրաշալի է այն զգացողությունը , որ հայ երիտասարդները օտարության մեջ պահում են իրենց ազգային ինքնությունը, և սերն ու ընտանեկան երջանկությունը նրանց առնում է իր գիրկը: 

Ծնողների հայեցի դաստիարակությունը նպաստում է , որպեսզի Եվրոպայում ամուր հիմքի վրա դրված լինի հայի սուրբ օջախը : 

 Արթուր Առաքելյանի (DGM Արթուր ) դուստր Դիաննան ու Գևորգը հայկական եկեղեցում տեր և հնազանդ լինելու երդում կտան ու ամուսնական կապով հավետ միասին կլինեն :

Այնուհետև խնջույքը կշարունակվի Ալպյան լեռներում : Նորապսակների հարսանյաց հանդեսին ներկա են լինելու Ֆրանսիայում հայտնի գործարարներ , ինչպես նաև հրավիրվածներ  կլինեն ՌԴ-ից և Հայաստանից,իսկ երաժշտական մասը բարձր պրոֆեսիոնալիզմով կապահովեն Հայաստանից ժամանած <>-ը `Արամ Այրումյանի ղեկավարությամբ :

Արամեն , Սիլվա Հակոբյանը,  Ալյա Սեդրակյան,Արման Թովմասյանը, ռեպեր Վռամն ու եվրոպայում հայտնի «Նաիրի» պարային խումբը և այլոք, իրենց կատարումներով կուրախացնեն հյուրերին :

 

Դեպի Եվրոպա ճանապարհից առաջ

Հարսենական երեկոն վարելու է շոումեն Գրիշա Աղախանյանը , ում բառապաշարը հաստատ կհերիքի երեկոն անմոռաց դարձնելու համար:

Շուտով Past.am - կտեղեկացնի հարսանիքի մանրամասներին և կհրապարակի լուսանկարներ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular