Ֆրանսահայ զույգի հարսանեկան արարողությունը կվերածվի հեքիաթի
ՖՈՏՈPast.am-ը գրում է.
Ըստ մեր հավաստի տեղեկությունների Օգոստոսի 19 - ին եվրոպահայ հասարակությունը ևս մեկ անգամ կուրախանա հայի հաջողություններով : Հրաշալի է այն զգացողությունը , որ հայ երիտասարդները օտարության մեջ պահում են իրենց ազգային ինքնությունը, և սերն ու ընտանեկան երջանկությունը նրանց առնում է իր գիրկը:
Ծնողների հայեցի դաստիարակությունը նպաստում է , որպեսզի Եվրոպայում ամուր հիմքի վրա դրված լինի հայի սուրբ օջախը :
Արթուր Առաքելյանի (DGM Արթուր ) դուստր Դիաննան ու Գևորգը հայկական եկեղեցում տեր և հնազանդ լինելու երդում կտան ու ամուսնական կապով հավետ միասին կլինեն :
Այնուհետև խնջույքը կշարունակվի Ալպյան լեռներում : Նորապսակների հարսանյաց հանդեսին ներկա են լինելու Ֆրանսիայում հայտնի գործարարներ , ինչպես նաև հրավիրվածներ կլինեն ՌԴ-ից և Հայաստանից,իսկ երաժշտական մասը բարձր պրոֆեսիոնալիզմով կապահովեն Հայաստանից ժամանած <>-ը `Արամ Այրումյանի ղեկավարությամբ :
Արամեն , Սիլվա Հակոբյանը, Ալյա Սեդրակյան,Արման Թովմասյանը, ռեպեր Վռամն ու եվրոպայում հայտնի «Նաիրի» պարային խումբը և այլոք, իրենց կատարումներով կուրախացնեն հյուրերին :
Դեպի Եվրոպա ճանապարհից առաջ
Հարսենական երեկոն վարելու է շոումեն Գրիշա Աղախանյանը , ում բառապաշարը հաստատ կհերիքի երեկոն անմոռաց դարձնելու համար: