ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշի մարզում 21-ամյա վարորդը «06»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին, այնուհետև «ողջագուրվել» ռուսական համարանիշներով Lexus-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Բաղանիս գյուղի վարչական տարածքում Տավուշի մարզի Կոթի գյուղի 16 փողոցի 2-րդ փակուղու 1-ին տան բնակիչ՝ 21-ամյա Գարիկ Դավթյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 ԼQ 582 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին, այնուհետև չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Սամվել Օհանյանի վարած Lexus RX 450 մակնիշի A181 ET 123 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular