ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոֆյա Պողոսյան. «4 տարվա դադարից հետո ես և Աշոտը կրկին ներկայանում ենք որպես սիրային զույգ»

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Արագ զարգացումներով դետեկտիվ դրամա, որն արդեն հասցրել է դառնալ համացանցային քննարկման առարկա. Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է «Միլիոնը թակարդում» 25–մասանոց նոր հեռուստանովելի մասին, որը Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կլինի սեպտեմբերի 4–ից։

 

«Միլիոնը թակարդում» նախագծի պրոդյուսեր Արա Բաղդասարյանի խոսքով` սա դետեկտիվ դրամա է, որը տարբերվելու է սցենարային կառուցվածքով, դինամիկ զարգացումներով ու խճճված ինտրիգներով։ Նկարահանման որակը, օգտագործված միջոցների քանակն ու դերասանական լավ կազմը կապահովեն նախագծի բարձր որակը:

 

«Ucom ընկերության համար սեպտեմբերը նոր առաջարկների և նոր նախագծերի մեկնարկն է ազդարարում: Ուրախ ենք, որ «Արմենիա Պրեմիումի» հավատարիմ հեռուստադիտողներին կայուն պարբերականությամբ հնարավորություն է ընձեռվում վայելելու հայկական հեռուստատեսության նորագույն ու որակյալ արտադրանքը», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

 

 

Tert.am Life–ին տված հարցազրույցում Սոֆյա Պողոսյանը նշեց, որ իր, Աշոտ Տեր–Մաթևոսյանի և Հայկ Սարգսյանի մասնակցությամբ նոր հեռուստասերիալն իրեն գրավել է ոչ միայն որպես դերասանուհու, այլև հեռուստադիտողի։ Ասում է` կհետևեր սերիալի ընթացքին, եթե, անգամ, չխաղար այստեղ։ Որպես գլխավոր արժանիք` Սոֆյան նշում է կուռ սցենարը.  «Կարծում եմ` առաջին հերթին սցենարն է շատ հետաքրքիր` ձգձգվող ու ձանձրալի չէ։ Հայկական սցենար է, որը որևէ տեղից  վերցված և ադապտացված չէ։ Նոր գաղափար է, չկան ծեծված տեսարաններ։ Ինքս, լինելով այս ասպարեզում, որոշ բաներից սկսել եմ ձանձրանալ։ Այդ առումով այս նախագիծը շատ հետաքրքիր էր. դինամիկ  զարգացող դետեկտիվ ֆիլմ է»։

 

Դետեկտիվ դրաման սկսվում է սպանությամբ, որի հետևանքով հարգված փաստաբանը, որին մարմնավորում է Սոֆյան, հայտնվում է ճաղերից այն կողմ։ Որոշ բացահայտումներ հեռուստադիտողների համար նախապես են արվում, որոշներն էլ նրանք կանեն հընթացս` հերոսների հետ` փորձելով սեփական տրամաբանության միջոցով բացահայտել խճճված պատմությունը։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular