ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պորտուգալիայում հաստաբուն ծառն ընկել է ուխտավորների վրա. կա 11 զոհ, 35 վիրավոր

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Պորտուգալական Մադեյրա կղզում 83 տարեկան հաստաբուն ծառն ընկել է մարդկանց վրա, ինչի հետևանքով մահացել է 11 և տուժել 35 մարդ: Այս մասին հայտնում է RBC-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տուժածներից մի քանիսը կոտրվածքներով և գլխի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Միջադեպը տեղի է ունեցել Ֆունշալայի արվարձաններից մեկում՝ հայտնի կրոնական տոնակատարություններից մեկի՝ Տիրամոր տոնի ժամանակ:

Նշենք, որ Պորտուգալիայում Տիրամոր տոնն ամեն տարի նշվում է օգոստոսի 15-ին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular