ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայում կալանավորված ֆրանսիացի լրագրողի թեմայով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և իր մտահոգությունը հայտնել Թուրքիայի տարածքում կալանքի տակ պահվող ֆրանսիացի լրագրող Լուպ Բուրոյի վերաբերյալ:

Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, Մակրոնը հույս է հայտնել, որ ֆրանսիացի լրագրողը մոտ ապագայում կարտահանձնվի Ֆրանսիային:

Երկու նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել այս հարցով կրկին քննարկում ունենալ մյուս շաբաթ:

Նշենք, որ լրագրող Լուպ Բուրոն ձերբակալվել էր թուրք-սիրիական սահմանին գտնվող Շըրնաք նահանգում. Թուրքիան նրան մեղադրում է երկրում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն աջակցելու, ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու համար: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular