ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի իշխանությունները կանգնել են փաստի առաջ՝ երկրի բանտերում այլևս տեղ չկա. «Ջումհուրիյեթ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում գոյություն ունեցող 381 բանտից 139-ը կառուցվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության օրոք, այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը՝ հղում անելով Ներքին գործերի նախարարության հաղորդած տվյալներին:

Ընդ որում՝ 38 բանտ իշխանությունները կառուցել են միայն անցած՝ 2016թ.-ի ընթացքում:

Վերջին մեկուկես ամսում երկրում ավելացել է ևս 11 բանտ, և դրանք բյուջեին արժեցել են շուրջ 1.5 մլրդ լիրա:

Պարբերականն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հեղաշրջման փորձին հաջորդած զանգվածային ձերբակալություններից հետո իշխանությունը կանգնել է փաստի առաջ, քանի որ երկրի բանտերում այլևս նոր տեղեր չկան ևս մի քանի հազար կալանավորների համար: Հայտնի են դեպքեր, երբ տարբեր բանտերի դատապարտյալներ ազատ են արձակվել՝ նոր կալանավորներին բանտախցերում տեղավորելու համար:

Ներկա դրությամբ Թուրքիայում դատապարտյալների թիվը 201.177 է, նրանցից 2.800-ը 12-17 տարեկան երեխաներ են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular