ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինացիները ստեղծում են արագաչափեր, որոնք մեքենան կճանաչեն նույնիսկ առանց համարանիշի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պեկինի համալսարանի մասնագետները ստեղծում են ճանապարհային արագաչափեր, որոնք կկարողանան մեքենաները ճանաչել նույնիսկ պետհամարանիշի բացակայության դեպքում: 

Ինչպես հայտնում է motor.ru-ն, արդյունքում նոր արագաչափերը կարող են օգտագործվել մարդկանց լրտեսելու համար:

Պատրաստ լինելուց հետո արագաչափը կկարողանա յուրաքանչյուր մեքենա տարբերակել վիզուալ առանձնահատկությունների, օրինակ՝ գունային սխեմայի կամ արտաքին վնասվածքների շնորհիվ:

Այս արագաչափերն աշխատելու են արհեստական ինտելեկտի միջոցով: Այն կկարողանա տարբերել մեքենաներին բնորոշ առանձնահատկություններն ու դրանք համեմատել քաղաքի այլ հատվածներում տեղադրված նմանատիպ արագաչափերի տվյալների հետ:

Այսպիսով՝ հնարավոր կլինի մեքենաները ճանաչել՝ անկախ դրանց պետհամարանիշերի առկայությունից:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular