Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Ինչպե՞ս է ստում հորոսկոպի յուրաքանչյուր նշան

BlogNews.am/Բոլորն էլ ստում են։ Մենք ստում ենք ուրիշներին, ինքներս մեզ պաշտպանելու համար կամ էլ պարզապես մեզ դուր է գալիս ստել։ Դա մարդու բնույթն է, սակայն ամեն մեկն ունի ստելու իր պատճառներն ու ձևերը։ Իսկ ինչպե՞ս է ստում հորոսկոպի յուրաքանչյուր նշան։

Խոյ

Խոյերն այդքան էլ լավ չեն ստելուց։ Նրանք չեն ուզում ստել։ Խոյերին ընդհանրապես պետք չէ այն դրաման, որ կստեղծվի, երբ մարդիկ բռնացնեն նրանց ստելիս։ Իսկ երբ նրանք իսկապես ստում են, դա մեծ խնդիր չէ նրանց համար։

Ցուլ

Ցուլերը համառ են, նրանք սիրում են, որ ամեն բան սահմանված կերպով ընթանա։ Եթե նրանք պետք է ստեն, որպեսզի ամեն բան իրենց ուզածով լինի, ուրեմն՝ կստեն։

Երկվորյակ

Երկվորյակները սիրում են, երբ մարդիկ ուշադրություն են դարձնում նրանց վրա։ Նրանք ունեն վայրի երևակայություն, ինչի հիման վրա ինչ ասես չեն կարող հորինել, իսկ մարդիկ կհավատան նրանց։

Խեցգետին

Հավատարիմ ու հոգատար Խեցգետինը կստի միայն Ձեզ պաշտպանելու համար։ Նրանք Ձեզ կհամոզեն, որ ամեն բան լավ է, երբ իրականում հակառակն է։

Առյուծ

Երկվորյակների նման Առյուծներն էլ սիրում են գտնվել ուշադրության կենտրոնում։ Երբ նրանք պատմություն են պատմում, սկիզբը կարող է ճիշտ լինել, բայց շարունակությունը կլինի չափազանցված։ Որքան հիացած է նրա լսարանը, այնքան պատմությունն ավելի չափազանցրած է դառնում։

Կույս

Ինչքանով դա հնարավոր է, Կույսը չի ստում։ Խոյերի նման նրանք էլ դա անտեղի ու շփոթեցնող են համարում ու ցանկացած իրավիճակում նախընտրում են ասել ճիշտը։

Կշեռք

Կշեռքները հորոսկոպի դիվանագետներն են, այսպիսով՝ նրանք այն համոզմանն են, որ ստելն անհրաժեշտություն է։ Ի տարբերություն Երկվորյակների ու Առյուծների՝ նրանց ստերը ինչ-որ տեղ խելքին մոտ են. մարդիկ չեն էլ նկատում, որ նրանք ստում են։

Կարիճ

Կասկածամիտ ու երբեմն մանիպուլյատիվ Կարիճները ստելու վարպետ են։ Նրանք վերլուծում են իրավիճակի բոլոր կողմերն ու հասկանում՝ որն է լավագույն սուտը։

Աղեղնավոր

Ընկերասեր ու շփվող Աղեղնավորը չի ստում։ Նրանք այնքան են գնահատում իրենց ընկերությունն ու իրենց կողքի մարդկանց, որ չեն ստում նրանց։

Այծեղջյուր

Բոլոր նշաններից ամենաշատը Այծեղջյուրներն են ատում ստել։ Նրանք պարզապես հրաժարվում են ստել։ Իսկ եթե նույնիսկ ստում են, նրանց խիղճը սկսում է տանջել ու շատ չանցած խոստովանում են իրենց սուտը։

Ջրհոս

Երկվորյակների նման Ջրհոսները պատմություններ պատմելու կրեատիվ ու ճարպիկ վարպետներ են։ Նրանք այնքան անթերի են ստում, որ մարդիկ հավատում են նրանց։

Ձկներ

Հորոսկոպի ամենազգայուն մարդիկ՝ Ձկները, չեն ստում։ Իսկ երբ ստում են, միայն լավ բանի համար։ Պատճառը կամ Ձեզ կամ իրենց պաշտպանելն է։ Նրանք այնքան զգայուն են, որ մարդիկ չեն կարողանում բարկանալ նրանց վրա, նույնիսկ երբ պարզում են նրանց սուտը։

loading...
website by Sargssyan