Փոխարժեք՝
476.8
$
540
7.62

Թուրքիայում հրատարակվել է Անկարայի հայ կաթոլիկների բռնագաղթի ու կոտորածների մասին պատմող նոր գիրք

Թուրքիայում հրատարակվել է Անկարայի հայ կաթոլիկների բռնագաղթի ու կոտորածների մասին պատմող նոր գիրք, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

«Անկարայի դեպքերը» գիրքը գրվել է 1921թ.-ին Ստամբուլում՝ անկարացի հայ Սիմոն Առաքելյանի կողմից: Հայատառ թուրքերենով գրված գիրքը տառադարձել ու ժամանակակից թուրքերենով ներկայացրել է Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը:

Սիմոն Առաքելյանը 1918թ.-ին Թուրքիայում հանդես է եկել որպես Անկարայի հայերի կոտորածների գործով բացված դատական գործի վկաներից մեկը: 1922թ.-ին Ֆրանսիա արտագաղթած Առաքելյանը մահացել է 1939թ.-ին, Փարիզում:

website by Sargssyan