ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում ձերբակալել են Մոսկվայում պայթյուններ նախապատրաստող ահաբեկիչների

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է խմբի անդամների, որոնք ահաբեկչություններ էին նախապատրաստում Մոսկվայի տրանսպորտում և խոշոր առևտրային հարթակներում: Այդ մասին հայտարարել են գերատեսչությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ահաբեկիչները պատրաստվում էին հարձակումներն իրականացնել մահապարտ ահաբեկիչների և հզոր պայթուցիկ սարքերի միջոցով:


Ձերբակալվել են ահաբեկչական խմբավորման անդամներ, այդ թվում՝ հանցագործության նախապատրաստման ղեկավարը՝  ԻՊ-ի գործակալ, պայթուցիկների պատրաստման մասնագետ և երկու մահապարտ ահաբեկիչ: Քննիչները նաև վնասազերծել են պայթուցիկների արտադրության լաբորատորիան:


Խմբի մեջ է եղել մեկ ռուսաստանցի և Կենտրոնական Ասիայի երկրներից երեք քաղաքացի:


Բացի այդ, պայթյունների նախապատրաստմանը ներգրավված են եղել Սիրիայում ԻՊ-ի ղեկավարներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular