ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահաբեկչական հարձակում՝ Բուրկինո Ֆասոյի ռեստորաններից մեկի վրա. զոհվել է 17 մարդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

17 մարդ է զոհվել և ևս 8-ը վիրավորվել Բուրկինո-Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի սրճարաններից մեկի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Բուրկինո-Ֆասոյի կառավարության հայտարարությունը։

Ականատեսների վկայությամբ՝ 3 զինված անձինք հրազենային կրակ են բացել հյուրանոցի և ռեստորանի դիմաց նստած այցելուների վրա։ Անվտանգության աշխատակիցների հետ փոխհրաձգության արդյունքում 3 ահաբեկիչներն էլ սպանվել են։

Նախնական տվյալներով՝ զինված անձինք եղել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամներ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular