ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նեպալում առնվազն 20 մարդ է զոհվել ջրհեղեղների հետևանքով

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Նեպալում ավելի քան 20 մարդ է զոհվել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից ու սողանքներից: Այդ մասին գրում է РИА Новости-ն:

ՆԳՆ տվյալներով՝ ջրհեղեղների հետևանքով երկրի տարբեր շրջաններում մարդիկ են զոհվել։ Հարյուրավոր տներ անցել են ջրի տակ, մեծ քանակության ընտանիքներ այլ շրջաններ են տեղափոխվել։ Իսկ Բիրատնագար քաղաքում օդանավակայանը դադարեցրել է իր աշխատանքը։

ՆԳՆ ներկայացուցիչ Դիպակ Կաֆլեն հայտնել է, որ Նեպալի հարավում Մոանգ շրջանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո երեք տարեց մարդիկ համարվում են անհետ կորած։ Երկրի կառավարությունը մոբիլիզացրել է ոստիկանության ու բանակի ուժերը՝ փրկարարական ու վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular