ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վայոց ձորում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են, հայտնաբերվել է անտառներն անզգուշաբար հրդեհի մատնած կասկածյալը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tert.am/Օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը. տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը մեկնել է դեպքի վայր ուղղաթիռով կրակի օջախների տարածքային զննում իրականացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից։

Тert.am-ն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, որ հայտնաբերվել է Վայոց ձորում անտառներն անզգուշաբար հրդեհի մատնած կասկածյալը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular