ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շինարարի օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի շարք ներկայացուցիչների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվող շինարարի օրվան ընդառաջ կազմակերպվել է միջոցառում, որին ներկա են գտնվել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով շինարարներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնահատուկ ընդգծել է մայրաքաղաքի զարգացման գործում այս ոլորտի դերը:
«Հատկապես վերջին տարիներին, երբ Երևանում շինարարությունն ակտիվացել է, պետք է միասնական ջանքեր գործադրենք նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ոլորտը զարգացնելու և փորձառու կազմակերպություններ և մասնագետներ ունենալու համար, որպեսզի կարողանանք Երևան քաղաքն էլ ավելի զարգացնել: Եվ ես վստահ եմ, որ միասին կարող ենք կառուցել մեր բոլորի երազած քաղաքը: Բոլորիս մաղթում եմ, որ մեր քաղաքում երբեք չլռի շինարարական մուրճի ձայնը», - նշել է Տարոն Մարգարյանը:
Շինարարի օրվա առթիվ արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու Սուրեն Թովմասյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:
Մասնագիտական օրվա առթիվ ճարտարապետության և շինարարության ոլորտում ներդրած ավանդի համար Երևանի քաղաքապետի պատվոգրի են արժանացել նաև ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:
Տոնական օրվա շրջանակում շինարարներին շնորհավորել և պարգևներ է հանձնել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀ վարչապետի շնորհակալագրով է պարգևատրվել նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի բաժնի վարիչ Հովհաննես Մեյրոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular