ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրապարակվել է ռուսական ռազմական ինքնաթիռի՝ Վաշինգտոնի վրայով թռիչքի տեսագրությունը (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Tert.am-ը գրում է.

Համացանցում է հայտնվել ռուսական ռազմական օդանավի՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի վրայով դիտորդական թռիչքի տեսագրությունը:

Ինչպես նշում է lenta.ru-ն, ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես է ինքնաթիռը ցածր բարձրության վրա անցնում Կապիտոլիումի շենքի վրայով:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռն օգոստոսի 9-ին թռել է Կապիտոլիումի, Պենտագոնի և նախագահական այլ կառույցների վրայով՝ իրականացնելով Բաց երկնքի պայմանագրի շրջանակում Վաշինգտոնի հետ համաձայնեցված թռիչք:

Ռուսական ինքնաթիռին թույլ են տվել մուտք գործել Սպիտակ տան տարածքում գերգաղտնի օդային գոտի: Հայտնի է, որ թռիչքի ժամանակ ռուսական օդանավում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ են եղել:


Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ներկայացուցիչը, մեկնաբանելով ռուսական ռազմական ինքնաթիռի դիտորդական թռիչքը Սպիտակ տան վրայով, բացատրել է, որ Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակում դիտորդները կարող են թույլտվություն խնդրել թռչել ցանկացած վայրի վրայով ու գրեթե միշտ  թույլտվություն են ստանում:

Politico հանդեսի հետ զրույցում աղբյուրն ասել է, որ օտարերկրացի ռազմական դիտորդները կարող են թռչել գրեթե ամբողջ տարածքի վրայով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular