Ավտովթար Երևանում. բախվել են 39-ամյա վարորդի Нива-ն ու 33-ամյա վարորդի Opel-ը. 2 երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Դավիթ Բեկ և Սարի թաղ 26 փողոցների խաչմերուկում բախվել են 39-ամյա Ալեքսան Հարությունյանի վարած ВАЗ-2121 մակնիշի 777 US 77 համարանիշի և 33-ամյա Թաթուլ Վարդանյանի վարած Opel մակնիշի 131 OC 61 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Нива-ի 2 ուղևոր, ովքեր երեխաներ են, տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Շարունակությունն՝ այստեղ.