ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի, ով պատրաստվում էր ամերիկյան ռազմական ինքնաթիռ պայթեցնել. «Հյուրրիյեթ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի, ով պատրաստվում էր պայթեցնել Ադանա քաղաքում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված ամերիկյան ռազմական ինքնաթիռներից մեկը, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Ռենատ Բակիև անունով ռուսաստանցին, ամենայն հավանականությամբ, անդամակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Նա նաև կասկածվում է Թուրքիայում ալևիական համայնքի միություններից մեկի դեմ ահաբեկչական հարձակման նախապատրաստման համար:

Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը, արձագանքելով դեպքին, նշել է, որ ձերբակալված ՌԴ քաղաքացու հետ կապված մեղադրանքների ու նրա անձնական տվյալների վերաբերյալ ռուսական կողմը ստուգումներ է իրականացնում:



Ренат Бакиев

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular