ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում կորած տղամարդուն սպանել էին. կասկածյալը մեղայականով ներկայացել է ոստիկանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 8-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1968թ. ծնված Գ. Մ-ի անհայտ կորելու մասին: Նույն օրը` ժամը 09:20-ին  Արցախի ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն մեղայականով ներկայացել է  նույն քաղաքի բնակիչ 1981թ. ծնված Վ.Մ-ն և հայտարարել, որ օգոստոսի 6-ին ժամը 13:30-ի սահմաններում թիվ 6 միջնակարգ դպրոցի մոտակայքում իրեն պատկանող «Միցուբիշի Պաջեռո» ավտոմեքենայի սրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երկաթե ձողով հարվածել է Գ. Մ-ի  գլխին:

Նա պատմել է, որ  հարվածից հետո Գ. Մ-ն տեղում մահացել է և նրա դին տեղափոխել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի տարածք: 

Ձեռնարկված միջոցառումների ընթացքում պարզվել է, որ իրականում Գ.Մ-ն սպանվել է Վ. Մ-ի կողմից` վերջինիս մեքենայում գտնվող, իր ընկերոջ` նույն քաղաքի բնակիչ 1983թ. ծնված Ս.Դ-ն պատկանող «Վինչեստր» մոդելի հրացանով, գլխին 2 անգամ կրակելու հետևանքով:

Այս մասին հաղորդում են Արցախի ոստիկանությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular