ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժոզե Մոուրինյո. Մենք թոփ-թիմ ունենք, բայց «Ռեալը» այլ մակարդակի է (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար խաղում Մադրիդի «Ռեալից» կրածպարտությունը:

«Ես մի շարք առումներով գոհ եմ իմ թիմի խաղից: Պրեմիեր լիգայում «Ռեալ» չկա: Մենք թոփ-մակարդակի թիմ ունենք, սակայն «Ռեալը» պարզապես այլ մակարդակի է, այնտեղ բոլորովին այլ՝ անհավանական կարգի ֆուտբոլիստներ են:

Պարզապես չի կարելի կրկնել «Ռեալի» կիսապաշտպանությունը: Չկա երկրորդ Մոդրիչ, Կրոս, Իսկո և Կազեմիրո:

Սակայն մենք երկրորդ խաղակեսում կարողացանք խնդիրներ ստեղծել «Ռեալի» համար: Խաղացինք այնպիսի ֆուտբոլ, որը դուր չեկավ նրանց: Գոհ եմ, թե ինչպես թիմն արձագանքեց 0:2 հաշվի ժամանակ Մենք հրաշալի պահ ստեղծեցինք: Հետո՝ 1:2 հաշվի ժամանակ, Ռեշֆորդը հրաշալի պահ ուներ, երբ մեն-մենակ դուրս եկավ:

Մենք պայքարեցինք մինչև վերջ, և դա շատ լավ է»,- ասել է Մոուրինյոն: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular