Կրակոցներ Երևանում. վնասվել է BMW մակնիշի ավտոմեքենան, դեպքի վայրում հայտնաբերվել է 13 պարկուճ և 1 գնդակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ օգոստոսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Վ Վահյան փողոցում անհայտ անձը իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով վնասվել է BMW մակնիշի ավտոմեքենայի անվադողը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ կրակոցներն արձակել է նույն փողոցի 45/1 տան բնակիչ՝ 62-ամյա Աշոտ Դանիելյանը՝ Վիկինգ MP-446 տիպի ատրճանակից։
Շարունակությունն՝ այստեղ.