«Արմենիա» բժշկական կենտրոնի մոտ ինքնությունը չպարզված տղամարդու դի է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTert.am/«Արմենիա» բժշկական կենտրոնի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել։
Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց,որ օգոստոսի 8-ին՝ ժամը 15։10-ին ոստիկանություն զանգահարել և հայտնել են,որ «Արմենիա» ԲԿ-ի դիագնոստիկ կենտրոնի մոտ մահացած մարդ կա։
«Մեկնած խումբը հայտնաբերել է ինքնությունը չպարզված 60-65 տարեկան տղամարդու դի»,-ասաց Ջանոյանը։
Ոստիկանությունից հայտնեցին,որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,կատարվում է նախաքննություն։