ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատում վթարի հետևանքով կա 2 տուժած. բախումից հետո Mercedes–ն ամբողջությամբ այրվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 9-ին, ժամը 04:52-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի սկզբնամասում` ջրատարի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «YTO-X804» մակնիշի 9075 պետհամարանիշով (վարորդ՝ 1966 թ. ծնված Ա. Օ.) տրակտորը և «Mercedes E320» մակնիշի 39 AS 531 պետհամարանիշով (վարորդ՝ Դ. Ս.) ավտոմեքենան. «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:04-ին, մարվել՝ 05:27-ին: «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:


Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Դ. Ս.-ը և ուղևոր՝ 1986 թ. ծնված Վ. Ե.-ը հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները Դ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Վ. Ե.-ինը` ծանր և տեղափոխել Մասիսի ԲԿ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular