Ողբերգական դեպք՝ Նոր Խարբերդում. 32-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 20-ամյա 2 հետիոտնի, նրան ու հետիոտներին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հետիոտներից մեկը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ օգոստոսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 32-ամյա Մհեր Փանդունցը իր վարած Toyota Vitz մակնիշի 34 ՕV 524 համարանիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցում՝ թիվ 2 դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել Նոր Խարբերդի բնակիչներ՝ 20-ամյա Մկրտիչ Նաջարյանին և 20-ամյա Մեսրոպ Սայադյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներն ու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վրաերթի ենթարկվածներից Մ. Նաջարյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Շարունակությունն՝ այստեղ.