ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայի կարգավորման հարցով հանդիպումը տեղի կունենա Թեհրանում. Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները կհանդիպեն Թեհրանում օգոստոսի 8-9-ը և կքննարկեն իրավիճակը Սիրիայում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Մեր թուրք գործընկերոջ հետ մենք քննարկել ենք Աստանայի գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հետ կապված իրավիճակը: Քննարկել ենք նախապատրաստությունը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների հերթական հանդիպմանը, որը կկայանա Թեհրանում օգոստոսի 8-9-ը»,- ասել է նա լրագրողներին: 

Լավրովը հավելել է, որ հանդիպմանը կշարունակվի անվտանգության գոտիների ռեժիմի ամրապնդման վերաբերյալ խոսակցությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular