ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Խանդոյանը լսողության խնդիր ունի, ծեծից հետո ականջում արյան հետքեր կան. պաշտպան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tert.am/Հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ծեծի ենթարկված՝ ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից Արայիկ Խանդոյանը լսողության խնդիր ունի: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: 

«Խանդոյանի աջ ականջում արյան հետքեր կան, արյուն է հոսում, անգամ լսողության խնդիր ունի: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասի պետն ինձ ասաց, որ գրություն են ուղարկել քրեական հիմնարկի վարչություն՝ պետպատվերով բուժում նշանակելու համար, որովհետև Խանդոյանը համապատասխան զննություն պետք է անցնի»,-պաշտպանը: 

Արայիկ Պապիկյանը հավելեց, որ այն, որ Խանդոյանը լսողության խնդիր ունի հունիսի 28-ից հետո արձանագրվել է միայն օգոստոսի 3-ին։ «Այդ հարցը տևական ժամանակ է մենք բարձրացնում էինք, վերջապես արձանագրվեց», շարունակեց Պապիկյանը: 

Փաստաբանը նաև հայտնեց, որ ինքը ևս դիմում է ներկայացրել խնդրելով հնարավորինս արագ կազմակերպել պետպատվերի հարցը, որովհետև հետևանքները կարող են անդառնալի լինել: 

Հիշեցնենք, որ  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ս. թ. հուլիսի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել 28.06.2017թ.-ին Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով: 

Նշենք, որ ըստ պաշտպանների՝ դատարանում ծեծի է ենթարկվել հինգ ամբաստանյալ՝ Մխիթար Ավետիսյանը, Արեգ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Արայիկ Խանդոյանը: Ամբաստանյալները տուժող են ճանաչվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular