ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատի մարզում բախվել են «Գրանտ Տոբակո»-ի աշխատակցի 05-ն ու «Յուքոմ»-ի աշխատակցի Opel-ը. 6 վիրավորներից 3-ը մանկահասակներ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Հովտաշեն-Մխչան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Հովտաշեն գյուղի բնակիչ, 55-ամյա Գարուշ Սարգսյանի վարած ВАЗ 2105 մակնիշի 04 ՕՕ 142 համարանիշի և Մխչան գյուղի բնակիչ, 30-ամյա Ռոման Պողոսյանի վարած Opel Vectra մակնիշի 34 MC 969 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով Ռ. Պողոսյանը, Գ. Սարգսյանը և վերջինիս ուղևոր, Մրգավետ գյուղի բնակիչ Արմեն Ավեստիսյանը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ, Մրգավետ գյուղի բնակիչներ, 3-ամյա Անահիտ Ավետիսյանը, 1-ամյա Էլեն Ավետիսյանը և 7-ամյա Արայիկ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular