ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պորտուգալիայում ինքնաթիռը վթարային վայրէջք է իրականացրել լողափին. կա 2 զոհ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի մոտակայքում թեթևաշարժիչ ինքնաթիռը վայրէջք է իրականացրել լողափում, ինչի հետևանքով մահացել է երկու հանգստացող: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Լիսաբոնից մոտ 30 կմ հեռավորության վրա՝ Կապարիկա լողափում. վայրէջքի պահին 56-ամյա տղամարդը և 8-ամյա աղջիկը արևային լոգանք են ընդունելիս եղել: 

Ինչպես SIC Noticias հեռուստաալիքին պատմել է ականատեսներից մեկը վայրէջքի ժամանակ որոշ հանգստացողների փախել և մտել են ջրի մեջ: 

Նշվում է, որ ինքնաթիռի ձախ թևը մասամբ ջարդված է եղել: Ինքնաթիռի երկու ողևորները չեն տուժել. ոստիկանները հարցաքննել են նրանց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular