ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բարսելոնան» սառեցրել է Նեյմարի հորը տրամադրվելիք 26 մլն եվրո պարգևավճարը

ՍՊՈՐՏ

«Բարսելոնան» չի շտապում թիմի հարձակվող Նեյմարի հորը՝ Նեյմար դա Սիլվային, վճարել 26 մլն եվրոյի չափով պարգևավճարը, որը նախատեսված էր Նեյմարի ու ակումբի միջև մինչև 2021 թվականը պայմանագիրը երկրարաձգելու համար:

Նշվում է, որ կատալոնացիները այդ գումարը կուղարկեն նոտարին և կսպասես Նեյմար-կրտսերի հետ կապված իրավիճակին, որը կարող է տեղափոխվել ՊՍԺ:

Եթե ֆուտբոլիստը մնա «Բարսելոնայում», ապա նրա հայրը 26 մլն եվրո կստանա, իսկ եթե ոչ՝ ապա ակումբը փաստաբաններին կդիմի, քանի որ նոր պայմանագրով նախատեսված 5 տարվա փոխարեն Նեյմարը ընդամենը 1 տարին է խաղացել:

Դա նշանակում է, որ եթե Նեյմարը տեղափոխվի ՊՍԺ, ապա նրա հայրը կստանա միայն 5,2 մլն եվրո՝ պարգևավճարի մեկ հինգերորդ մասը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular