ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով է կառուցել Վեդիի ջրամբարը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանը Արարատի մարզում էր, որտեղ կարևորեց Վեդիի ջրամբարի կառուցումը: Միաժամանակ մամուլում հայտնվեց տեղեկատվություն, որ ջրամբարի կառուցման համար ջանքեր է ներդրել պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը:

Իրականությունը, սակայն, բացարձակ այլ է: Դեռևս նախորդ կառավարությունը, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ջրամբարաշինությունը հայտարարեց գերակա ուղղություն և սկսեց չորս խոշոր ջրամբարների կառուցման ծրագիրը: Սա մեկն էր այդ ջրամբարներից, որի համար կառավարությունը ջանքեր գործադրեց և անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հայթայթեց: Հստակ է, որ այս ջրամբարի կառուցման գործում հիմանական դերակատարը նախկին կառավարությունն էր, որը նույնիսկ հայթայթեց անհրաժեշտ գումարները և գործող կառավարությանը ժառանգեց պատրաստի պրոյեկտ՝ անհրաժեշտ գումարներով:

Ի դեպ, ջրամբարը իսկապես կարևոր է Արարատի մարզի համար, ինչպես նաև նվազեցնելու է Սևանա լճից ջուր բաց թողնելու ռիսկերը: Հուսանք, որ նախկինում սկսված այս իսկապես համազգային նշանակության ծրագիրը կիսատ չի մնա և ուրիշի դափնիները իրենց փառքի պսակին ամրացնել փորձող անձիք կզբաղվեն իրական գործով՝ անօգուտ փիառի փոխարեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular